Չինաստանի եւ Իրանի հետ առեւտրային համաձայնագրերը նախատեսվում են ստորագրել 2018 թվականի առաջին կիսամյակին։ Այս մասին մարտի 18-ին՝ «Բելառուս 1»–ի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
«Ազատ առեւտրի գոտու մասին առաջին համաձայնագիրը ստորագրվել է Վիետնամի հետ, եւ գրանցվել է դեպի Վիետնամ արտահանման շուրջ 35 տոկոս աճ։ Այս տարի պատրաստվում են երկու համաձայնագրեր, այժմ ընթանում են ներպետական գործընթացներ, որպեսզի դրանք ներկայացվեն նախագահների հաստատմանը»,–նշել է Տիգրան Սարգսյանը։
Վերոհիշյալներից առաջինը՝ առեւտրատնտեսական փոխգործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի Չինաստանի հետ, երկրորդը կլինի ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ՝ ազատ առեւտրի գոտի ձեւավորելու մասին։



























