ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն հանձնարարականը տրվել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին: