Վրաստանի երկինքը դեղին երանգ է ստացել, քանի որ ավազի հատիկները խառնվել են օդային զանգվածների հետ, հայտնել է Վրաստանի Շրջակա միջավայրի գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավան:

«Զարմանալի չէ, որ երկինքը դեղին է. հարավից տեղափոխվում են օդի ջերմ զանգվածները, որոնցում ավազ կա, և հնարավոր է, որ ոմանց երկինքը դեղին թվա: Դա փոշոտ անձրև է»,- նշել է Գվազավան Առաջին հեռուստաալիքի եթերում:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ուրբաթ օրը երկրի որոշ շրջաններում անձրև է սպասվում: Շաբաթ օրը կեսօրին տեղումներ են սպասվում նաև Արեւմտյան Վրաստանի շրջաններում, իսկ երեկոյան անձրև կտեղա նաև Արեւելյան Վրաստանում:

Վաղը Հայաստանում փոթորկային քամիներ են սպասվում. գլխավոր օդերեւութաբան