Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նիստի ժամանակ քննադատել են ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանումը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ ներկայացուցչին:

Դժգոհությանը միացել է ԵՄ-ն, Բրազիլիան, Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան եւ այլ երկրներ, հաղորդում է «Գազետա»-ն: Եվրոպական միության ներկայացուցիչները հայտարարել են,որ ԱՄՆ-ը չպետք է ազգային անվտանգության խնդիրները կապի պողպատի եւ ալյումինի մատակարարումների հետ: Նրանք կոչ են արել մաքսատուրքերն օրինականա չճանաչել: