Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը աշխատանքի բացակայությունն է, ինչպես նաեւ ցածր աշխատավարձերը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այս մասին ասաց օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ եթե խոսքը միգրացիայի դեմ պայքարի մասին է, ապա, առաջին հերթին, անհրաժեշտ է ավելացնել աշխատատեղերի քանակը:

«Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի՝ ապագայում աշխատատեղերի քանակը նախատեսվում է ավելացնել 1600ո-ով, եւ դա այն դեպքում, երբ երկրում կան մոտ 500 հազար գործազուրկ կա»,- ասաց Ադիբեկյանը` հավելելով, որ նոր աշխատատեղերի ստեղծումը ոչ մի կերպ չի անդրադառնա երկրում տիրող ընդհանուր իրավիճակի վրա եւ գործազրկության խնդիրը չի լուծի:

Ընդ որում, որպես խնդիրներից մեկ սոցիոլոգը նշեց այն, որ ուսանողների մեծ մասը բավարար եւ որակյալ մասնագիտական կրթություն չի ստանում կամ մասնագիտության պահանջարկի պակասի պատճառով ստիպված է երկրից հեռանալ՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով:

Ադիբեկյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանից միգրանտների հոսքը հիմնականում ուղղված է Ռուսաստան, իսկ յուրաքանչյուր չորրորդ հայ ընտանիքում կա առնվազն մեկ անդամ, ով աշխատում կամ ապրում է հայրենիքից դուրս:

«Բավական է շրջել Երեւանով եւ տեսնել, թե քանի խանութ եւ օբյեկտ է փակվել վերջին տարիներին», - ընդգծեց սոցիոլոգը: Ադիբեկյանը համոզված է, որ բավականին դժվար է լուծել միգրացիայի խնդիրը, եւ որ երկիրը չունի այդպիսի ռեսուրսներ եւ կարողություններ՝ արտասահմանից արտագաղթողների զանգվածային հոսքն ընդունելու համար, նույնիսկ եթե նման իրավիճակ ծագի: Սոցիոլոգը կարծիք հայտնեց, որ տվյալ խնդիրը բավականին բարդ է լուծել, ՀՀ ԱԳՆ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի երրորդ երկրներ տեղափոխված քաղաքացիների կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի նրանք իրենց գոնե այնտեղ հարմարավետ զգան:

Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանում ծնելիության մակարդակը զգալիորեն նվազել է, մինչդեռ Ռուսաստանում հայերը, ընդհակառակը, ծնելիության մակարդակով երկրորդ տեղում են՝ առաջին տեղը զիջելով միայն Չեչնիայից ներկայացուցիչներին: