Նուբարաշենցիներն այս պահին Երեւանի քաղաքապետարանում են եւ բողոքում են Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունից:

Նրանք հայտարարեցին, որ աղբավայրից գարշահոգությունն այլեւս անհնար է դարձրել հարակից տարածքներում ապրելը. «Թունավոր արտանետումներ են տեղի ունենում: Մենք հասկանում ենք, որ այս պահին հնարավոր չէ փակել աղբավայրը, դրա համար փոքր ու ժամանակավոր լուծում ենք առաջարկում, որը քաղաքապետարանը կարող է իրականացնել: Առաջարկում ենք շինարարական տեխնիկայով աղբը տանել եւ լցնել հարակից ձորը եւ հողով ծածկել, որ գարշահոտությունը վերանա: Հետագայի համար ուզում ենք տեղեկանալ, թե ինչ ծրագիր ունեն իշխանությունները, ինչպես է լուծվելու խնդիրը»,-ասաց Նուբարաշենի բնակիչներից Տիգրան Թադեւոսյանը:

Նրանց խոսքով, միշտ այս խնդիրը բարձրաձայնվել է, բայց երբեք լուծում չի տրվել: Այս պահին կարծում ենք, որ մեր խնդիրը պետք է լուծում ստանալ: Հիշտ համբերել ենք, սպասել ենք, բայց հիմա

«Աղբը մոտեցել է համայնքին, եւ տանը նստած մարդն այդ հոտն է շնչում: Մի բան է, երբ տեսնում ես աղբանոցը, մեկ այլ բան է, որ տանը հաց ուտելիս այդ հոտը գալիս է: Ճանապարհն արդեն բացել ենք եւ հույս ունենք, որ հարցը կլուծվի: Մենք եկել ենք խելամիտ առաջարկով»,-ասաց ակցիայի մասնակիցներից Հովհաննես Մոջորյանը:

Նրանց ընդունել է Երեւան քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, այս պահին քննարկում է ընթանում: