Առեւտուրը նստել է, մարդիկ ավելի շատ սուպերմարկետներից են օգտվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Գումի շուկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշեց վաճառողներից մեկը:
Երբ վարչապետը տեղեկացավ, որ նա վերավաճառող չէ, իր մթերքն է վաճառում, հետաքրքրվեց, թե ինչ դժվարություններ ունի, բարեկեցության ինչ մակարդակ ունի իր ընտանիքը:
«Գարնանը շուտ պարարտանյութերի, սերմերի հարցն է, բոլորը պետք է ժամանակին լինի: 6000 մ դեղձանոց ունենք: Միաժամանակ ջերմոցներ ենք մշակում: Միջին մակարդակի ենք ապրում: Տարիներ է եղել, որ շատ վատ է եղել, եղել է կարկուտ, երաշտ: Այս տարի մի քիչ առեւտուրը նստել է: Առաջ շատ լավ էր, հիմա նվազել է առեւտուրը, մարդիկ ավելի շատ սուպերմարկետներից են առեւտուր անում: Մենք էլ չենք կարողանում մեր ապրանքը վաճառել: Եթե ես էստեղ սուպերմարկետից էլ ցածր գին դնեմ, կարող է մարդիկ չմոտենան»,- ասաց գյուղացին:




























