«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն կհանձնվի պետական հավատարմագրային կառավարման: Այս մասին օգոստոսի 29-ի կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:

Նախարարի խոսքով՝ գնահատման անցկացումից հետո որոշում է կայացվել, որ ավելի արդյունավետ եւ ճիշտ կառավարման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն նպատակահարմար է փոխանցել  պետական կառավարման:

««Տաշիրի» ընկերությունների խմբի հետ բանակցությունների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն պետք է պետական կառավարմամբ հաստատություն լինի»,- ասաց նախարարը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունն (ՀՀ ՊՎԾ) այժմ ստուգումներ է անցկացնում  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: «ՓԲԸ-ում աուդիտ չի անցկացվել, քանի որ ՊՎԾ-ի ստուգումները դեռ չեն ավարտվել»-նշեց նախարարը: