Մենք պետք է անենք ամեն հնարավորը Lydian Armenia ընկերությանը չվնասելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս Բնապահպանության եւ ընդերքի տեսչության կողմից Ամուլսարի հանքավայրում կատարվում են ուսումնասիրություններ:
«Այս իրավիճակը ցավոտ ենք գնահատում, քանի որ լուրջ նենրդրումներ է ներկայացրել ընկերությունը, բայց չենք կարող հաշվի չառնել այն բնապահպանական խնդիրները, որոնք բարձրաձայնվում են»,–նշեց նա:
Նա հավելեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը մի քանի խնդիրներ է բացահայտել Lydian Armenia–ում, եւ պատրաստվում է անցկացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ շարունակվում է մեկ ամսից ավելի։ Բնապահպաններն ու ակտիվիստները պնդում են, որ հանքավայրի շահագործումը այդ վայրը այն աղետի գոտու կվերածի։ Ցույցերի ժամանակ բազմիցս բախումներ են արձանագրվել։
Ամուլսարի հանքավայրը 2-րդ տեղն է զբաղեցնում ՀՀ–ում ոսկու պաշարներով։




























