Գեղարքունիքի մարզում կա մի դպրոց, որն ընդամենը մեկ աշակերտ ունի: Այս մասին  այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնոլ սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդրին:

«Իրենք հիմա ասում են, որ մեզ ձեռնտու է, որ այդ աշակերտի համար գնեն մեկ մեքենա եւ մեկ վարորդ տրամադրեն, այդպես շատ ավելի էժան կլինի, քան այն կերպ, ոնց որ հիմա մենք շահագործում ենք դպրոցը եւ հետաքրքիր կլինի՝ աշակերտն իր վարորդով»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ առաջին դասարան հաճախող աշակերտների ստույգ թիվ չի կարող ասել, սակայն մոտավոր տվյալներով 39 հազար երեխա այս տարի կհաճախի առաջին դասարան: