Բիզնեսում ցանկացած տեխնոլոգիայի առաջին կանոնն այն է, որ արդյունավետ գործունեության ավտոմատացումը ավելացնում է արդյունավետությունը: Երկրորդ կանոնը՝ անարդյունավետ գործունեության ավտոմատացումը ավելացնում է անարդյունավետությունը: Սա Բիլ Գեյթսի հայտնի արտահայտությունն է:
Վերջերս լուր եմ կարդում: Արհեստական ինտելեկտը երգ է գրել: Մի քանի օր անց այլ լուր: Արհեստական ինտելեկտը գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար է գրել: Ես որպես մարդ, որը երկուսն էլ անում է, չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է անզգա երկաթը երաժշտություն կամ սցենար գրել: Չի կարող: Չի կարող եւ վերջ: Այստեղ քննարկելու բան էլ չկա: Անհնար է ստեղծագործությունից հանել մարդկային գործոնը: Հիշում եք, վերջերս Թվիթերը փորձել էր արհեստական ինտելեկտին հնարավորություն տալ այդ սոցցանցով ճանաչել աշխարհը եւ շփվել այլ օգտատերերի հետ: Այնպիսի շիլաշփոթ էր ստացվել, որ ստիպված էին փորձն արագ ավարտել եւ ընդունել լիակատար ձախողումը:
24 ժամվա ընթացքում այդ «ոմնն» իր համակրանքն էր հայտնել Հիտլերին եւ բոլոր ֆեմինիստներին մաղթել էր այրվել դժոխքում: Առանձնահատկությունն այն է, որ այդ ծրագիրը պետք է հարմարեցվեր թվիթերյան իրողություններին, եւ սովորեր՝ վերլուծելով այն ամենը, ինչ մյուս օգտատերերն են գրում: Դե՝ օգտատերերը, իմանալով փորձի մասին, սրտանց զվարճացել են եւ հիմարացրել երկաթի կտորին: Դրա համար պետք չէ փորձել մտնել այդ խորհրդավոր աշխարհը, որը մենք մարդկային հոգի ենք անվանում:
Դրա հետ մեկտեղ չի կարելի չնկատել, որ ՏՏ-ն դառնում է մեր կյանքի անբաժանանելի մասը: Արտադրության ավտոմատացումը, ռոբոտացումն արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, եւ սա նորություն էլ չէ: Արտադրության տեսակետից ավտոմատացումը կարելի է տրամաբանական եւ անգամ գործնական որոշում համարել:
Ռոբոտներն արդեն ինչպես մեքենաներ են հավաքում, որոնցով մենք երթեւեկում ենք, այնպես էլ համակարգիչները եւ հեռախոսները, որոնցից մեզ ոչ մի պատրվակով հնաարվոր չէ կտրել: Ավտոմատացումն ընդհանուր առմամբ շատ ոլորտներ է ներաթափանցել եւ շարունակում է նոր ոլորտներ գրավել՝ այնտեղից վտարելով մարդկանց:
(2).jpg)
Օրինակ, ցանկացած փոխադրամիջոցի կառավարումը կարող է ամբողջությամբ ավտոմատացվել: Ինքնաթիռները եւ ուղղաթիռները արդեն վաղուց կառավարվում են ավտոպիլոտով, նավերի եւ գնացքների դեպքում էլ նույնն է: Այժմ հերթը հասել է ավտոմեքենաներին եւ այստեղ էլ փորձը հաջող է ընթանում:
Անվտանգության համակարգերը նույնպես մասամբ ավտոմատացված են եւ պետք է խոստովանել, որ ծրագրի նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, քան մարդկանց: Ծրագիրը չի «ծախվում» եւ տեղում «չի քնի»։ Այն իհարկե կարելի է կոտրել, ինչպես եւ ցանկացած համակարգ, քանզի Նյուտոնի երրորդ օրենքի համաձայն, ամեն մի ազդեցություն ունի իր հակազդեցությունը: Իսկ եթե ավելի պարզ, ապա յուրաքանչյուր հմտորեն գրած ծրագրի համար կգտնվի մի ավանակ, որն այն կկոտրի։
.jpg)
Էլ ինչ կարելի է ավելացնել: Շա՜տ բան։ Զինվոր ռոբոտներն արդեն իրականություն են, տիեզերագնացներն ընդհանրապես պետք չեն. մենք մարդկանց տիեզերք ենք ուղարկում բացառապես փորձի համար, որպեսզի հասկանանք, ինչպես է այդ ամենն ազդում մեզ վրա: Մեզ ընդամենը հարկավոր է ավելի հզոր գործիքներ մշակել տիեզերական օբյեկտների եւ ընդհանուր առմամբ տիեզերքի ուսումնասիրման համար: Մեքենաներն ինքնուրույն կվերցնեն ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, կմշակեն այն, իսկ վերջում կբացատրեն, թե ինչ է դա նշանակում: Այս ցանկը կարելի է երկար շարունակել: 3D տպիչները կփոխարինեն ինչպես շինարարներին, այնպես էլ սննդի, դեղերի եւ այլ ապրանքներ արտադրողներին, իսկ փոստը դրոնները կառաքեն:.jpg)
Այս ամենն ապագայի հեքիաթ չէ, սրանք ներկա կյանքի փաստերն են: Պարզապես այդ ավտոմատացված համակարգերի մեծամասնությունը դեռ աշխատում է կա՛մ թեստային ռեժիմով, ինչպես, օրինակ, ինքնակառավարվող տաքսին կամ 3D ռոբոտ շինարարը, կա՛մ այդ համակարգերն օգտագործվում են շատ սահմանափակ թվով ընկերությունների կողմից:
Հիմնականում աշխարհում աշխատում են հին ձեւով, այսինքն՝ օգտագործվում է ոչ թե մեխանիկական աշխատուժը, այլ մարդկային: Բայց քանի որ առաջընթացը տեղում կանգնած չէ, եւ որոշ երկրներին, եթե չասենք մայրցամաքներին, դեռ պետք է անցնել ինդուստրացման ճանապարհը, ապա արդեն հիմա հասկանալի է, որ այդ երկրներում այդ գործընթացը նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրականանա: Անգամ նորագույն:
Լա՛վ, ռոբոտների հետ կապված ամեն ինչ պարզ է: Բոլորիս վերջը գալու է: Կլինի կա՛մ ինչպես Մատրիցայում, եւ մեքենաները մարդկությունը կընդունեն որպես մոլորակի քաղցկեղային ուռուցք, որը պետք է հեռացնել, կա՛մ ինչպես Տերմինատորում, եւ մեր ստեղծած Արհեստական ինտելեկտը դուրս կգա վերահսկողությունից եւ իր ստեղծողներին պատերազմ կհայտարարի:
Իսկ ո՞րտեղ կարելի է գոնե մասամբ կամ ամբողջությամբ խուսափել ավտոմատացումից կամ ռոբոտացունից: Հաշվի առնելով ավտոմատացման ծավալները, արդեն հիմա երկարաժամկետ հեռանկարում կարիերայի ծրագրեր ունենալը միշտ չէ, որ հնարավոր է: Պարզվում է՝ նման ոլորտներ կան եւ դրանք քիչ չեն, ինչն անկեղծորեն ուրախացնում է:Պարզվում է՝ նման ոլորտներ կան եւ դրանք քիչ չեն, ինչն անկեղծորեն ուրախացնում է:
Ընդհանուր առմամբ, մասնագիտությունները, որոնք կախված են մարդկային գործոնից, որոնք պահանջում են ստեղծագործություն եւ սոցիալական հմտություններ, գտնվում են այսպես ասած, վտանգի գոտուց դուրս:
Մասնագիտությունները, որտեղ մարդկային գործոնը մեծ դեր է խաղում, դեռ մոտ ապագայում չեն ավտոմատացվի կամ ընդհանրապես չեն ավտոմատացվի: Օրինակ ռեաբիլիտոլոգի աշխատանքը կարելի է վստահել բացառապես մարդուն, քանի որ այս աշխատանքը կապված է հիվանդի հետ անմիջական շփման հետ: Դուք չեք կարող մեքենայից զգայական եւ ստեղծագործական հմտություններ պահանջել, որոնք անհրաժեշտ են հիվանդների ռեաբիլիտացիայի անհատական ծրագրերի կազմման համար:
.jpg)
Ցանկացած ստեղծագործական աշխատանքի դեպքում ոչ մի մեքենա չի կարող փոխարինել մարդկային երեւակայությունը: Ես պնդում եմ: Մեքենան կարող է գրել հիանալի երաժշտական ստեղծագործություն, որի կատարման համար մի ամբողջ նվագախումբ կպահանջվի եւ բոլոր քննադատները դա կարող են հիանալի կոմոպոզիցիա անվանել, մինչդեռ տաղանդավոր երաժիշտին կարող է առավելագույնը 5 գործիք պահանջվել երգ ստեղծելու համար, որի ներքո հարյուր հազարանոց բազմությունը կպարի եւ այդ երգը լսելով կմաշացնի։ Մեքենայի դերը արվեստում սահմանափակվում է բացառապես օժանդակ մակարդակում: Ոչ ավելին:
.jpg)
Դիտարկենք մեկ այլ ոլորտ: Ուսուցումը: Այո, ուսուցման համակարգը կարելի է ամբողջությամբ ավտոմատացնել: Անգամ կարելի է ամեն մի դասարանում մեկ ռոբոտ նստեցնել: Նա երեխաների վրա չի գոռա, նրա նյարդերը միշտ լավ վիճակում կլինեն, նա երբեք անձնական դաշտում խնդիրներ չի ունենա, իսկ երեխաները ինչքան ասես կարող են ծաղրել նրան: Ի վերջո բոլորը պետք է քննություն հանձնեն: Ռոբոտին չես կարող կաշառել եւ արատագրել էլ չի հաջողվի: Այնպես, որ պետք է սովորել: Բայց: Ռոբոտում հաստատ երեխաներին պատժելու ծրագիր կլինի, բայց այն չի ունենա հատուկ ծրագիր, որն անհրաժեշտ կլինի այս կամ այն աշակերտի հետ անհատական մոտեցման համար, նրա համար բոլորը հավասար են: Ոչ մի ծնող մեքենային չի վստահի իր երեխային, քանի որ վստահ չի լինի իր երեխայի անվտանգության համար՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական:
.jpg)
Շարունակե՞նք, թե բավական է: Լավ, վերջին մասնագիտությունը: Քահանա: Ես հավատացյալ մարդ չեմ, բայց եթե ինձ առաջարկեին հարսանիքի համար քահանա ընտրել, ես մեքենայի փոխարեն նախապատվությունը կտամ մարդուն, ցանկալի է «Կարիբյան ծովի ծովահեններից» կապիտան Բարբոսային: Հիշում եք՝ ինչպես նա ամուսնացրեց Ուիլ Թյորներին եւ Էլիզաբեթ Սուոնին: Ո՞չ: Յութուբը ձեզ կօգնի:
Ստացվեց ոչ թե հոդված, այլ ծեր պարանոյիկի մռթմռթոց, որը վախենում է ապագայից: Վստահեցնում եմ ձեզ՝ այդպես չէ: Ես ծեր չեմ: Ոչ էլ պարանոյիկ... երեւի: Բանն այն է, որ դիտելով, թե ինչպիսի խանդավառությամբ եւ անգամ մոլուցքով ենք մենք մեքենայի սառը ձեռքը տալիս՝ ինչ հնարավոր է եւ ինչ հնարավոր չէ, ինձ մոտ հարց է առաջանում, որին ինձ դեռ ոչ ոք չի կարողացել փոքրիշատե խելամիտ պատասխան տալ:
Եթե մենք ամեն ինչ բարդենք մեքենաների վրա, այդ դեպքում ո՞րն է մեր դերը: Ո՞րն է մարդու դերը: Մենք առանց այդ էլ «միացված» ենք այդ անտեսանելի համակարգին եւ կարեւոր չէ՝ գիտակցում ենք մենք այդ, թե ոչ: Փաստը փաստ է: Մենք ոչ թե պարզապես գործիքներ ենք ստեղծում, որոնք ամեն ինչ անելու են մեր փոխարեն, մենք ստեղծում ենք համակարգ, որում մեր ստեղծածները կառավարելու են մեր կյանքը: Մտածեք այդ մասին: Անջատեք ձեր անիծյալ գաջեթները եև ուղղակի զբոսնեք երեկոյան քաղաքով: Մի քանի րոպեով անջատվեք: Շուրջը նայեք: Ձեզ շրջապատում են մարդիկ: Դեռ:
.jpg)
Հրայր Դալլաքյան


























