Վարչապետին սխալ ինֆորմացիա են տվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի նորընտիր, անկուսակցական քաղաքապետ Գեւորգ Փարսյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ Կապանում ընտրություններն անցել են հին մեթոդներով։

«Վարչապետն ասաց, որ քաղաքական, տնտեսական, քրեական էլիտան է ազդել ընտրությունների արդյունքների վրա, սակայն իմ կարծիքով սխալ ինֆորմացիա են տվլ։ Ես չգիտեմ, թե ինչու են նման ինֆորմացիա տարածում։ Որեւիցե մեթոդ ես չեմ կիրառել, մեզ մոտ եղել է ազատ ու կամարտահայտված ընտրություն, ընտրություններն անցել են լրիվ օրինական»,-ասաց նա։

Անդրադառնալով իրենց ընտանիքին պատկանող բիզնեսներում կատարվող ստուգումներին՝ Գեւորգ Փարսյանը նշեց, որ դա սովորական տարեկան ստուգում է, ստուգումներ անցկացվում են իր եղբորը պատկանող գազալցակայանում․ «Դա պլանավորված էր, անականկալ չէր մեզ համար, մտավախություն չունենք, որ խախատումներ կհայտնաբերվեն»։

Գեւորգ Փարսյանը նշեց, որ ինքը նույնպես բիզնես զբաղվում է, շինարարական կազմակերպություն ունի, որում սակայն ստուգումներ չեն անցկացվում։

Գեւորգ Փարսյանը նշեց, որ այսօր առաջին օրն է, ինչ ստանձնել է Կապանի քաղաքապետի պաշտոնը, եւ պատրաստակամ է աշխատել նոր իշխանությունների հետ։

33-ամյա քաղաքապետը, սակայն, կադրային ջարդ չի պատրաստվում իրականացնել։

«Ես նախընտրական շրջանում հայտարարել էի, որ արմատական փոփոխություներ չեն անելու։ Փոքր  քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, կամ բարեկամ են։ Եթե լինեն մարդիկ, որոնք որ  չարդարացնեն իրենց, իրենց տեղը կզիջեն պրոֆեսիոնալների»,-ասաց նա։

Սյունիքում գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան ուղղորդել է ընտրողներին. Նիկոլ Փաշինյան