Ամերիկուհին հանդիպել է 31 տարի առաջ առեւանգված որդու հետ։ Անցյալ շաբաթ Լինետ Ման Լյուիսը իմացել է, որ իշխանությունները Կոննեկտիկուտում գտել են իր որդուն։ Նրան առեւանգել էին 1987թ․, երբ երկու տարեկան էր։

Մոր խոսքերով՝ հանդիպման ժամանակ ինքը գրկել է նրա գլուխը, որ ստուգի իրականություն է արդյոք դա։

Պարզվել է՝ երեխային առեւանգել է հարազատ հայրը։ Իշխանությունները հարազատներից հաղորդագրություն են ստացել, որ Կոննեկտիկուտում ապրող տղան, հնարավոր է, ուրիշ անվան տակ է ապրում։