Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Հաքաբի Սանդերսը վրդովմունք է հայտնել այն առիթով, որ ԶԼՄ-ները գրել են, թե Թրամփը պատասխանատվություն է կրում Փիթսբուրգի հրաձգության եւ պայթուցիկներով սարքերի առաքման համար՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա խոսքերով՝ ինչ է արել նախագահը՝ առաջին բանը, որ արել է, դատապարտել է հարձակումները, ինչ են արել ԶԼՄ-ները՝ մեղադրել են Թրամփին։

ԱՄՆ նախագահին քննադատողներն ասել են, թե նրա կոշտ հռետորաբանությունն է մղում նման արարքների։ Սանդերսը նշել է, որ պատասխանատվությունը միայն անմիջական կատարողների վրա է։