Վենեսուելան տարածաշրջանային կայունության համար բացահայտ սպառնալիք է իրենից ներկայացնում եւ կարող է թուլացնել ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցներին, ինչպիսին են Բրազիլիան, Արգենտինան ու Կոլումբիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Մարշալ Բիլինգսլեյան՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ «Վենեսուելան տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար իրական սպառնալիք է իրենից ներկայացնում»։ «Այդ հարցը կիսագնդի մասշտաբով է, եւ այդ ռեժիմը մեզ համար ուղիղ մարտահրավեր է»,- հավելել է նա։




























