ԱՄՆ-ն կոչ է անում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային դադարեցնել ավիահարվածները Եմենի բոլոր բնակեցված շրջաններում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ժամանակն է դադարեցնել թշնամական գործողությունները, ներառյալ հուսիների վերահսկողության տակ գտնվող շրջաններից Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռների ու անօդաչուների արձակումը: Համապատասխանաբար պետք է դադրեցվեն կոալիցիայի օդային հարվածները Եմենի բոլոր բնակեցված շրջանների վրա»,- նշված է Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարը նաեւ կոչ է արել Եմենի հարցով բանակցություններ վարել «երրորդ երկրում», որպեսզի կոնֆլիկտը դադարեցվի եւ ապառազմանականցված գոտի ստեղծվի:

«Այս տարվա նոյեմբերին երրորդ երկրում պետք է սկսվեն էական խորհրդակցություններ ՄԱԿ հատուկ բանագնացի հետ՝ իրականացնելու համար կոնֆլիկտի հիմնական խնդիրների լուծման նպատակով վստահության ամրապնդման, սահմանների ապառազմականացման միջոցառումները»,- նշել է նա: