ԱՄՆ Օհայո նահանգի նախկին դատավոր եւ օրենսդիր Լանս Մեսոնը, որը 2014 թվականին պատիժ էր կրում կնոջ վրա դաժան հարձակման համար, կրկին կալանավորվել է, երբ նրա կնոջը մահացած են գտել, փոխանցում է NBC News-ը:

Նշվում է, որ Մեսոնն ազատվելուց հետո որպես ադմինիստրատոր աշխատանքի էր ընդունվել փոքրամասնությունների շրջանում ձեռներեցության զարգացման գործակալությունում, սակայն շաբաթ նրան հեռացրել են, երբ հայտնի է դարձել կալանավորվելու մասին:

Մեսոնից առանձին բնակվող կնոջ՝ Աիշա Ֆրեզերի սպանության մանրամասները հայտնի չեն, սակայն նահանգի ոստիկանությունից հայտարարել են, որ դա «սարսափելի ողբերգություն» է:

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե Մեսոնին ինչ մեղադրանք կառաջադրվի:

Մեսոնին կալանավորել են նախաքննություն անցկացնելուց հետո:

Հայտնի է, որ Մեսոնը նախորդ պատիժը կրել է 2014-ի օգոստոսի 2-ին ազգականի հուղարկավորությունից վերադառնալուց հետո կնոջը դաժանորեն ծեծելու համար: