ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տարեց կինը բժշկին մետամֆետամին է տարել ստուգելու համար, հայտնում է WSB-TV պարտալը։
Պոլկ շրջանի բնակչուհի 73-ամյա Բարբարա Լի Ռեյը հայտարարել է բժշկին, որ վախեցել է թմրանյութի օգտագործման հետեւանքով առաջացած ազդեցությունից։
Նա խնդրել է ստուգել իր վիճակը եւ նրան երկու փաթեթ է տրամադրել, որում, ինչպես պարզել է փորձաքննությունը, մետամֆետամին է եղել։
Ոստիկաններին չի հաջողվել պարզել, թե ինչպես է կինը ձեռք բերել թմրանյութը։ Ռեյը խոստովանել է բժշկին, որ մետամֆետամին օգտագործել է շուրջ մեկ ամիս։
Նրան կալանավորել են, սակայն երկու օր անց բանտից ազատ են արձակել։





























