Մեքսիկայում կարող են օրինականացնել մարիխուանան՝ այն օգտագործելով որպես հանգստացնող միջոց՝ հայտնում է Los Angeles Times-ը։

Թերթը գրում է, որ սա արմատական փոփոխություն է Մեքսիկայի համար, որտեղ միշտ պայքար է մղվել թմրաբարոնների եւ թմրամիջոցների դեմ։

Անցյալ շաբաթ համապատասխան օրինագիծը ներկայացրել է երկրի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպեսը, ով իր պարտականությունները դեկտեմբերի 1-ին կստանձնի։

Նոր օրենքը թույլ կտա տարեկան 480 գրամ մարիխուանա արտադրել, ինչպես նաեւ հասարակական վայրում այն օգտագործել։ Կառավարությունը պատրաստվում է նաեւ թմրանյութի արտադրության համար հարկեր սահմանել, սակայն դրանց չափը չի նշվում։

Մարիխուանայի օրինականացման կողմնակիցներն ասում են, որ դա կնպաստի նարկոկարտելների թուլացմանը եւ այդ միջոցով երկրում բռնությունների նվազմանը՝ գրում է LA Times-ը։

Թմրամիջոցների առեւտուրը Մեքսիկային տարեկան 6-8 մլրդ դոլար է բերում, դրա 15-26 տոկոսը մարիխուանային է բաժին ընկնում։ Այնուամենայնիվ, երկրում հարցվածների մեծ մասը դեմ է եղել մաիխուանայի օրինականացմանը։