Քալիֆորնիայում փրկարարները նախօրեին հայտնաբերել են եւս երկու մարդու մարմին, որոնք մահացել են անտառային հրդեհների հետեւանքով, փոխանցում է NBC News–ը։
Պարբերականին Բաթ կոմսության շերիֆ Քորի Քորեան հայտնել է, որ հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են համարվում։
Երկու մարդու մասունքներ հայտնաբերվել եմ հրդեհի հետեւանքով ոչնչացված Պարադայզ քաղաքի ավերակներում։
Նշվում է, որ փրկրարաները մտադիր են որոնումները շարունակել նաեւ Երախտագիտության օրը։
Քորեան հայտնել է, թե հնարավոր է՝ որոնումները հետաձգվեն այն տեղամասերում, որտեղ կարող է նախօրեին սկսված անձրեւների պատճառով սողանքի վտանգ առաջանալ։





























