Նիգերիայի հարավ-արեւելքում զինված տղամարդկանց խումբը հարձակվել է  «Ֆորակո» հորատում իրականացնող ֆրանսիական ընկերության նավթահորի վրա, հաղորդում է Reuters-ը:

Զինված հարձակման արդյունքում յոթ մարդ զոհվել է՝ ընկերության վեց աշխատակից եւ քաղաքացիական ծառայության մեկ ներկայացուցիչ:

Անվտանգության ծառայության ներկայացուցիչները գործակալությանը հաղորդել են, որ հարձակվողները կարող են լինել «Բոկո Հարամ» ջիհադիստական խմբի ներկայացուցիչներ:

Ըստ տեղական իշխանությունների, դեռ հայտնի չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար: