ԱՄՆ Յուտա նահանգի արեւելքում Ջենսեն քաղաքում երկու դեռահասներ ոչ մեծ օդանավ են առեւանգել: Այս մասին այսօր հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Գործակալության տեղեկություններով՝ 14 եւ 15 տարեկան դեռահասները Ջենսենի օդանավակայանում առեւանգել են Cessna մեկշարժիչանի օդանավը, որից հետո դրանով թռչել են 24 կմ: Նշվում է, որ առեւանգողները հաջողությամբ վայրէջք են կատարել Յուտա նահանգում գտնվող Վերնալ Ռիջինա օդանավակայանում:
Վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին՝ գործակալությունը հայտնում է, որ ոստիկանները ձերբակալել են իրավախախտներին եւ Վերնալի քննչական մեկուսարան տարել:




























