Չինաստանի հարավ–արեւմուտքում Յունան նահանգի քոլեջի վրա զինված հարձակման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 11-ն էլ վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ժամը 11.26-ին Անին քաղաքի Ճանապարհատեխնիկական քոլեջում։
Համաձայն քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ հարձակումը տեղի է ունեցել ուսումնական կորպուսի ներսում։ Դրա հետեւանքով տուժել են 2 ուսուցիչ եւ 10 ուսանող, ուսանողներից մեկը ստացած վերքերից հետագայում մահացել է։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, նա նույն քոլեջի 20-ամյա ուսանող է։





























