Amazon ընկերության աշխատակիցները մի շարք եվրոպական երկրներում բողոքի ակցիա են կազմակերպել «սեւ ուրբաթին», հաղորդում է RT-ն՝ հղում անելով The Hill- ին:

Նշվում է, որ իրենց դժգոհությունը որոշել են հայտնել մասնավորապես Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Իտալիայում աշխատողները:
Ըստ թերթի, տարբեր երկրներում աշխատողները որոշել են տարբեր պատճառներով բողոքել: Օրինակ՝ մարդիկ ընկերությունից պահանջել են աշխատավայրում անվտանգության տեսանկյունից բարելավել աշխատանքային պայմանները, ինչպես նաեւ բարձրացնել աշխատավարձը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Amazon ընկերության աշխատակիցների նվազագույն աշխատավարձը բարձրացրել են մինչեւ ժամը 15 դոլար: Սակայն, պահեստների աշխատողները դժգոհ են մնացել. հավելավճարից բացի չեղարկել են նրանց պարգեւավճարները, եւ արդյունքում նրանց աշխատավարձը նվազել է: