Փարիզում ոստիկանության աշխատակիցները Ելիսեյան դաշտերում արցունքաբեր գազ եւ ջրային թնդանոթներ են կիրառել ցուցարարների դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով BFMTV-ին:

Նշվում է, որ իրավապահ մարմիններն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները մոտեցել են  Համաձայնություն հրապարակում ցույցերի համար արգելված հատվածին:

Հեռուստաալիքի տվյալներով, ներկայումս Ելիսեյան դաշտերի շրջանում մի քանի հարյուր ցուցարարներ են գտնվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում ցուցարարների հետ բախման արդյունքում 7 ոստիկան է վիրավորվել: