Հունաստանի Գերագույն դատարանը կքննի առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն կնոջը 10 տարվա ազատազրկման են դատապարտել դպրոցում իր ուսման մասին տեղեկությունը չափազանցնելու համար:
53-ամյա կինը, որը 15 տարվա ընթացքում մանկապարտեզում հավաքարար է աշխատել, պարզվել է, որ վկայականը կեղծել է, որպեսզի ցույց տա, որ նա ավարտել է տարրական դպրոցի 6, այլ ոչ թե 5 տարին:
Տարածաշրջանային դատարանը նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել հասարակությանը խաբելու մեղադրանքով, գրում է ВВС-ն:
Այս գործը Հունաստանում սկանդալ է առաջացրել: Հաջորդ շաբաթ Գերագույն դատարանի ավագ դատախազը պետք է ուսումնասիրի առաջին ատյանի դատարանի իրավական փաստարկները:




























