Առցանց ծանոթությունները զուգընկեր գտնելու ձևերից մեկն է: Հարավային Ուելսի համալսարանի հոգեանը պատմել է, թե ինչպես հաջողության հասնել առցանց ծանոթություններում:

Փնտրտուքը ջանքեր կպահանջի, մինչև դուք հանդիպեք հարմար մարդու: Դա նման է մեքենա, տուն կամ ցանկացած այլ խոշոր գնում անելուն, հաղորդում է Planet-today-ը:

Ինչ-որ առումով, առցանց ծանոթությունները գնումներ են, ինչպես Amazon-ում կամ eBay-ում, այն տարբերությամբ, որ գնումն արվում է ծանոթությունների աշխարհից: «Ասորտիմենտի» լայն ընտրանին ունի իր հակառակ կողմը. այն բարդացնում է գործընթացը: Եվ դա է ծանոթություններում հաջողության հասնելու խոչընդոտներից մեկը: Այդ պատճառով ծանոթությունների կայքերի նկատմամբ ընտրողականությունը կարևոր է:

Հայտնի է առաջին տպավորության կարևորությունը, և ուրեմն ձեր էջի լուսանկարներին արժե ժամանակ տրամադրել:

Ոչ պակաս կարևոր է ձեր անձնական տվյալների լրացումը, առավել ևս, որ դա շատ հեշտ է, քանի որ ծանոթությունների կայքերը օգտատերերին հնարավորություն են տալիս հարցերին պատասխանել: Այդ տվյալներով կարելի է կարծիք կազմել մարդու մասին, հասկանալ ինչով է նա զբաղվում, տեղեկանալ նրա հետաքրքրությունների մասին և այլն:

Բացի այդ, ինքներդ ձեզ գովազդելու համար պետք է փնտրեք և գնահատեք այլ պրոֆիլներ, որպեսզի հասկանաք՝ ով է ձեզ ավելի դուր գալիս: Անհրաժեշտ է սահմանափակել թեկածուների թիվը, ինչը թույլ կտա խուսափել ընտրության ծանրաբեռնվածությունից:

Հաշվի առեք, որ մարդկային ռասան նման չէ մեծ փազլի, որտեղ ամեն ինչ համընկում է: Ճշմարտությունն այն է, որ ոմանց համար համապատասխան զուգընկերները քիչ են կամ առհասարակ բացակայում են՝ ի տարբերություն մնացածի:

Եթե դուք առցանց ծանոթություններում հավանել եք որևէ մեկին, ապա պետք է կապ հաստատել: Լավ է դա անել հումորով, ինչը վկայում է լավ գենետիկայի մասին և ձեզ ավելի գրավիչ դարձնում: Եվ հիշեք, որ առցանց ծանոթությունների նպատակն իրական հանդիպումն, ուրեմն՝ պետք չէ այն հետաձգել: