Եթե միջին վիճակագրական հանգստացողները հյուրանոցում ծովի տեսարանով համար են խնդրում կամ հատուկ ձեւով տապակված սթեյք, ապա հարուստ զբոսաշրջիկներն իրենց քմահաճություններն ունեն:

Turizm–ը, Business Insider-ին վկայակոչելով, ներկայացնում է հանգստացողների ամենատարօրինակ քմահաճությունների տասնյակը, որը ժամանակի ընթացքում փոխվել է: Ցանկը սկսվում է ընկերության հաճախորդներից մեկի ցանկությամբ, որը խնդրել էր համարում շնաձկներով հսկայական ակվարիում տեղադրել: Մյուս քմահաճույքը կապված էր ննջարանում սարքավորումների տեղադրման կամ դրա մոտակայքում վախի սենյակի հետ, որը կարող է բազմազան դարձնել հանգիստը:

Հարուստ հաճախորդների մի մասը ցանկանում է համարում ուղղաթիռի հրապարակ ունենալ: 2017-ին նման հրապարակների նկատմամբ հետարքրությունը ավելացել է:

Հարուստ ճանապարհորդների արտառոց ցանկություններ թվում են՝

պատկերանկարչի ծառայությունը, որը կարող է ցանկացած պահին կտավին հանձնել հանգստի դրվագներից մեկը,

գինու մառան՝ 30 տարվա բորդոյով եւ 50-ամյա վիսկիով,

զրահապատ ապակիներ,

սեփական ափ կամ մասնավոր լողափից շուրջօրյա օգտվելու հնարավորություն:

Քմահաճությունների տասնյակն ավարտվում է այգում երեխաների համար բոլոր հարմարություններով գյուղական տնակների ցանկությամբ՝ էլեկտրականությամբ, ջրախողովակներով, կինոթատրոնով եւ խաղային դահլիճով, մասնավոր կենդանաբանական այգիով եւ էկզոտիկ կենդանիներով, զգեստապահարան եւ սեփական ոճաբանի առկայություն: