Ադոլֆ Հիտլերի  մահից առաջ գրված նամակը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում աճուրդի է հանվել, հայտնում է The Sun-ը:

1945 թվականին գրված  նամակում նա նշում է, որ հրաժարվում է լքել Բեռլինում գտնվող իր բունկերը, ուր մտել էր Կարմիր բանակը:

Նամակն ուղարկվել է Հիտլերի ամենասիրելի հրամանատարներից մեկին՝ գեներալ-ֆելդմարշալ Ֆերդինանդ Շերներին, որը ֆյուրերին համոզում էր լքել Գերմանիայի մայրաքաղաքը:

«Ես կմնամ Բեռլինում, որպեսզի արժանապատվորեն մասնակցեմ հանուն Գերմանիայի վճռորոշ մարտին եւ լավ օրինակ ծառայեմ նրանց համար, ովքեր մնում են: Ես հավատում եմ, որ այդպիսով լավ ծառայություն կմատուցեմ Գերմանիային: Ինչ վերաբերում է ձեզ, ամեն ջանք պետք է ուղղվի Բեռլինի համար պայքարին: Դուք կարող եք մեծ օգնություն ցուց տալ՝ որքան հանրավոր է շուտ  հյուսիս շարժվելով»,- նշվում է նամակում:

Նամակի մեկնարկային գինը 30 հազար դոլար է: Աճուրդի տունն ակնկալում է, որ նամակը կարող է 80 հազար դոլարով վաճառվել: