Կասիմ Ժոմարտ Տոակեւը հայտարարել է Ղազախստանի նախագահի երդմնակալության օրը. այն կանցկացնեն հունիսի 12-ին, եթե մինչ այդ ԿԸՀ-ն հասցնի հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է NUR.KZ-ը:

«Նախագահի երդմնակալությունը մենք նախատեսում ենք անցկացնել հունիսի 12-ին, եթե մինչ այդ ԿԸՀ-ն հասցնի ամփոփել քվեարկության արդյունքները եւ պաշտոնական հաշվետվություն հրապարակի:

Բանն այն է, որ հունիսի 14-ին ես պետք է Բիշքեկ թռչեմ, այնուհետ՝ Դուշանբե:

Դրանք խոշոր միջազգային միջոցառումներ են, ցանկալի է, որ այդ միջոցառումներին Ղազախստանի նախագահը ներկա լինի որպես լիարժեք լիազորություններ ունեցող անձ», - գործակալությունը մեջբերել է Տոկաեւի խոսքը: