Ամստերդամն առաջարկում է հիմնովին փոխել իր կարմիր լապտերների հայտնի թաղամասը՝ ապահովելու համար սեքս-աշխատակիցների իրավունքները, կանխելու հանցագործությունն ու նվազեցնելու բնակիչների եւ ձեռնարկոթյունների համար տհաճությունները, հաղորդում է AP-ը:

Քաղաքապետ Ֆեմկե Հալսեման սեքս-աշխատակիցների եւ բնակիչների հետ կքննարկի ապագա հարեւանության 4 տարբերակները:

Առաջարկների թվում են պատուհանները վարագույրերով փակելը, պատուհաններով հասարակաց տների փակումն ու այլ քաղաք մարմնավաճառությունը տեղափոխելը:

Քննարկումները պատմական քաղաքի կենտրոնը մաքրելու՝ Ամստերդամի պաշտոնյաների վերջին փորձն են: