Երուսաղեմում Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանում հայ եւ հույն հոգեւորականները աղոթում են Սուրբ կրակի իջնելու համար։

Այս տարի Լուսահանման արարողությունը տեղի է ունենում առանց հավատացյալների։ Ներկա են  միայն հոգեւորականները եւ ոստիկանները։

Նշենք, որ այսօր երեկոյան Երուսաղեմում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղ առավոտյան արդեն Սուրբ Հարության պատարագը։

Երուսաղեմում հայկական եկեղեցին տոները նշում է հին տոմարով։