Համաշխարհային բանկը երկու տարվա ընթացքում Վրաստանին աջակցելու համար կփոխանցի եւս 235 միլիոն ԱՄՆ դոլար, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ համաշխարհային բանկի տեղեկատվության, նշված գումարը ուղղված կլինի տնտեսական աճի պահպանմանը եւ անապահով բնակչությանը:
Ինչպես նշել է Հարավային Կովկասում բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, գումարի մեծ մասը կծախսվի ճանապարհների բարելավման եւ տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրերի ուղղությամբ:
«Մենք ուրախ ենք, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը լավ արդյունքներ են տալիս»,-հայտարարել է տնօրենը:



























