Արագածոտնի մարզում, մայիսի 5-ին՝ ժամը 18.55-ից 19.30-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով Նոր Ամանոր, Նոր Եդեսիա, Արագածոտն, Շամիրամ, Արուճ, Դպրեւանք, Կոշ գյուղերում վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:





























