Լոռու մարզում մայիսի 5-ին Ղուրսալ գյուղում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով բարձրացել է Փամբակ գետի ջրի մակարդակը եւ ողողվել ափամերձ շինությունները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ողողվել են ոռոգման ջրի համակարգի շինությունը եւ Հ.Խաչատրյանին պատկանող չօգտագործվող ջերմոցի պատը` 15 մ երկարությամբ:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակիցները:





























