Հայաստանում մայիսի 5-6-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 15 դեպքից՝ 10-ը, իսկ խուլիգանության` 1 եւ խարդախության 7 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու ` 4 եւ գողության 3 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 2 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























