Մոսկվայի Զելենոգրադ քաղաքում ապրիլի 28-ից մայիսի 2-ը տեղի է ունեցել «Վիվատ Պոբեդա» խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնը, որի գլխավոր մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանի պաշտպանության նախարության «Զորական» երգի համույթը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն 12-րդ անգամ է, ինչ ԱՊՀ երկրների զինվորական երգչախմբերի միջեւ անցկացվում է «Վիվատ Պոբեդա» խորագրով զինվորական երգի փառատոնը: Հայաստանը նախկինում այս միջոցառմանը մասնակցել է 8 անգամ եւ ամեն անգամ էլ արժանացել է մրցանակային տեղերի: Այս տարի փառատոնը նվիրված էր Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին: Ստուգատեսին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրները,  ընդհանուր առմամբ` 24 համույթ: