Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին  հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի բնակիչ, 39-ամյա Էրիկ Դավթյանը՝ իր վարած ԳԱԶ-69 մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Արծվանիկ բնակավայրի «Սաքունձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Է. Դավթյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ն. Աբգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Դավթյանն աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» մասնաճյուղում՝ որպես անտառապահ և նրան երեկ՝ հուլիսի 24-ի ժամը 12:00-ից որոնում էին: