Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել»,- հայտնում են կենտրոնից: