Մոսկվայում հային պատկանող սրճարանի վրա հարձակվող 4 ադրբեջանցիներից մեկը զղջացել եւ ներողություն է խնդրել իր արարքի համար: Այս մասին տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Եղիազարյանը:
«Սա երեկ Մոսկվայում հային պատկանող սրճարանի վրա հարձակվող 4 ադրբեջանցիներից մեկն է, որոնց, ինքնապաշտպանության դիմելով՝ 2 հայ երիտասարդներ քոթակ տվեցին ու վռնդեցին։ Այսօր սա զղջում է իր արարքի համար։
Կարծում եմ, որ գիտակցության աշխատելու արդյունք չէ զղջալը, այլ՝ «զղջացնելու» »,- գրել է նա։



























