Նյույորքցի երեք մաֆիոզիներ, որոնցից մեկը փորձել էր փախչել բանտից, դատապարտվել են ցմահ բանտարկության 2013-ին սպանության համար, հայտնում է Fox News-ը:
Քրիստոֆեր Լոնդոնիոն, Մեթյու Մադոննան եւ Թերենս Քոլդուելը դատապարտվել են Purple Gang-ի նախկին առաջնորդ Մայքլ Մելդիշի սպանության համար:
Մադոննան՝ Լուքեզե ընտանիքի նախկին ղեկավարի պաշտոնակատարը, դատապարտվել է չվճարված խաղային պարտքի պատճառով սպանություն պատվիրելու համար: Նա հերքում էր իր մասնակցությունը սպանությանը։
«Ես մեղավոր չեմ: Ես բացարձակապես ոչ մի կապ չունեի Մայքլ Մելդիշի ողբերգական մահվան հետ»,- ասել է նա:
Մինչեւ սպանության գործով դատավարության սկսվելը դատախազները Լոնդոնիոյին մեղադրանք էին առաջադրել Բրուքլինում գտնվող կալանավայրից փախնելու նպատակով դավադրության համար, որի համար նա մեծ քաշ էր կորցրել եւ ատամի թել էր օգտագործել՝ խցում «ապակին կոտրելու» համար։





























