Իսրայելը ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի ԱՄԷ հարաբերությունների կարգավորման մասին նոր համաձայնագրի շրջանակում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է Reuters-ը:
«Այժմ աշխատում ենք Թել Ավիվի եւ Դուբայի ու Աբու Դաբիի միջեւ ուղիղ չվերթների բացման ուղղությամբ»,-հայտնել է Նեթանյահուն:
Նեթանյահուն ասել է, որ ԱՄԷ-ի հետ երկկողմ տուրիզմի եւ ներդրումների մեծ հնարավորություններ է տեսնում:
Ակնկալվում է, որ Իսրայելից պատվիրակություն կմեկնեի ԱՄԷ մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի քննարկի հարաբերությունների կարգավորման պայմանները:




























