Դատավորը Բեյրութի նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Կրեյտեմին կալանավորելու որոշում է կայացրել՝ այնտեղ տեղի ունեցած պայթյունի գործի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լիբանանյան LBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գործով քննիչը, դատավոր Ֆադի Սավանը, Կրեյտեմին կալանավորելու որոշումը կայացրել է հարցաքննությունից հետո, որը տևել է մոտ չորս ժամ:
Ավելի վաղ Սավանը որոշում էր կայացրել կալանավորել Լիբանանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Բադրի Դահերին: Հաղորդվում է, որ նրա նախորդի հարցաքննությունը հետաձգվել է: Ավելի վաղ Լիբանանի գլխավոր դատախազ Հասան Ուվեյդաթը հայտնել էր, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո 25 մարդու դեմ քրեական գործեր են հարուցվել:





























