Կալինինգրադում միանգամից 2 բնածին սաթ են արդյունահանել: Ինչպես հայտնում է Կալինինգրադի սաթի գործարանը, դա ձեռնարկության պատմության մեջ արդեն երկրորդ դեպքն է, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Եզակի է համարվում ավելի քան 1 կգ կշռող սաթը: Հայտնաբերված քարերից մեկը կշռում է 1080 գրամ, երկրորդը՝ 1200 գրամ:
Խորհրդանշական է, որ այն արդյունահանվել է գործարանի աշխատակիցների մասնագիտական տոնի՝ Հանքափորի օրվա նախաշեմին, որը նշվում է օգոստոսի 30-ին:
Քարերից մեկը ստացել է «Պալմնիկենսկի», ավելի մեծ քարը՝ «Պրիմորսկի» անվանումը:





























