«Վրացական երազանք» կուսակցության թեկնածուներն առաջատարն են բոլոր միամանդատ շրջաններում խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղամասերի 50,45 տոկոսի ձայների հաշվարկից հետո: Այդ տվյալները ներկայացված են Վրաստանի ԿԸՀ կայքում:
Համաձայն այդ տվյալների՝ միայն յոթ մեծանասմական շրջաններում պահանջվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ հաղթողին որոշելու համար: Մնացած տարածքներում «Վրացական երազանքի» թեկնածուները հավաքել են ձայների ավելի քան 50 տոկոսը, ինչը նշանակում է հաղթանակ առաջին փուլում: Տվյալները չեն արտացոլում Թբիլիսիի ութ միամանդատ շրջաններում արդյունքները, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրությունները: Դրանք անցել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական համակարգով, իսկ 31-ը՝ մեծամասնական: 150 մանդատի համար պայքարում մասնակցել է 48 կուսակցություն եւ երկու դաշինք:





























