Քաղաքական գործիչ Բուրհան Քուզուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության անդամ է, մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է Associated Press-ը:
65-ամյա Քուզուն բուժվել է COVID-19-ից հոկտեմբերի 17-ից, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը թվիթերյան էջում:
Քուզուն, որը սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագետ է, վերընտրվել էր երկրի խորհրդարանի կազմում չորս ժամկետ անընդմեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին եւս երկու թուրք բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի եւ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Նրանց ինքնազգացողությունը լավ է, ընդ որում՝ հայտնի է, որ Սոյլուն հոսպիտալացվել է իր ընտանիքի հետ միասին:
Համաձայն Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է առնվազն 10 252 մարդ:





























