Պն-ն շտապ համալրեք թիկունքի աշխատանքներով զբաղվող կարող մենեջերներով - գնման, սպասարկման, լոգիստիկայի, մատակարարման կազմակերպման, կարիքների կանխատեսման, կապի ապահովման ոլորտներում փորձ ունեցողներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մեր հիմնական խնդիրը կառավարման ոլորտն է։
Պն-ն շտապ համալրեք թիկունքի աշխատանքներով զբաղվող կարող մենեջերներով - գնման, սպասարկման, լոգիստիկայի, մատակարարման կազմակերպման, կարիքների կանխատեսման, կապի ապահովման ոլորտներում փորձ ունեցողներով։
Նախկին, ներկա, ապագա կադրերով, քայլ արած, քայլ չարած, կանգնած ... ինչ որ ունենք։
Հիմա դա որոշիչ է։ Այդտեղ պարտադիր չէ զինվորական լինել, պետք են ճկուն, այլ ոչ թե քառակուսի ուղեղներ (կներեք կոպիտ խոսքի համար, այլ ելք չկար):
Բիզնես ոլորտից փորձառու կադրեր է պետք ներգրավվել։
Հիմա դա կրիտիկական խնդիր է»։





























