«Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հավաքել է ձայների 48,15 տոկոսը: Այդ տվյալները ներկայացված են Վրաստանի ԿԸՀ կայքում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Համաձայն ԿԸՀ-ի՝ «Միասնության ուժ Միասնական ազգային դաշինքը» հավաքել է ձայների 27,13 տոկոսը: Երրորդ արդյունքը պատկանում է «Եվրոպական Վրաստանին»՝ 3,78 տոկոս:
Նախնական տվյալներով՝ տասներորդ գումարման խորհրադանում կներառվեն.
• «Լելո Վրաստանի համար»՝ 3,16 տոկոս;
• «Վրաստանի հայրենասերների միություն»՝ 3,15 տոկոս;
• «Նոր Վրաստան՝ Ռազմավարական Ագմաշենեբելի»՝ 3,15 տոկոս;
• «Գիրչի»՝ 2,89 տոկոս;
• «Քաղաքացիական շարժում՝ Ալեկք Էլիսաշվիլի»՝ 1,33 տոկոս;
• «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 1 տոկոս:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրությունները: Ըստ խառը ընտրական համակարգի՝ ընդհանուր առմամբ 120 պատգամավոր կստանա մանդատ կուսակցություններից, որոնք հատել են 1 տոկոսի շեմն ընտրությունների արդյունքում:
Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով կուսակցություններ՝ 48 կուսակցություն եւ երկու դաշինք: Ընտրությունների ժամանակ ձայնի իրավունք է ունեցել 3,5 միլիոն քաղաքացի: Գործել է 3,8 հազար ընտրատեղամաս:
Ընտրատեղամասերի փակման պահին ընտրությունների մասնակցությունը կազմել է 56,11 տոկոս: Ամբողջ օրվա ընթացքում գրանցվել է Վրաստանի 1 970 540 քաղաքացու մասնակցություն:





























