Արաբկիրի Հայորդաց տունըը հոկտեմբերի 7-ից Արցախից ժամանակավորապես եկած ընտանիքների համար առաջնային կայանման կետ է դարձել: Գործընթացը համակարգում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նախ գրանցում են տվյալները, բուժզննում անցկացնում, հետո ուղարկում Հայաստանի տարբեր մարզերում առանձնացված կացարաններ:
«Տեղափոխելուց հետո տեղական ինքնակառավարման մարմինը զբաղվում է նրանց բոլոր հոգսերով՝ սնունդ, բժշկություն, տարբեր տեսակի պարագաներ եւ այլն»,-ասել է առաջնային կայանման կետի պատասխանատու Հայկ Մուրադյանը:
Բացի դրանից տարբեր ՀԿ-ներ միացել են գործընթացին:
Առաջնային կայանման մետում գիշերակացի հնարավորություն էլ կա մինչեւ 24 ժամ կարող են ընտանիքները մնալ, այդ ընթացքում պետությունը պարտավոր է կացարան գտնել եւ հոգ տանել տնից հեռու բարեկեցիկ կյանքի համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





























