ԵՄ ֆինանսների նախարարները պայմանավորվել են փողերի լվացման դեմ պայքարի հարցով մարմին ստեղծել:

Ֆինանսների նախարարների խորհուրդն աջակցել է նաեւ Եվրահանձնաժողովին փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ կանոնների ներդաշնակեցման հարցում:

Եվրահանձնաժողովը պետք է այդ համաձայնագիրը կյանքի կոչելու իրավաբանական առաջարկներ ներկայացնի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: